<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14)-րդ և 26)-րդ կետեր, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդված, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը` <<Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին: 2. Հաստատել <<Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի: 3. Հաստատաել <<Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |