<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետ, համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ.1. Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել 4000 դրամ:
2. Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների`
1) դաշնամուրային 2500 դրամ
2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2000 դրամ
3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/ 1600 դրամ
4) երգեցողության 1600 դրամ
5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր անվճար
3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում 1600 դրամ
4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում 1600 դրամ
5. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել` 500 դրամ
5.1 Իրազեկ դպրոցական խմբերում ընդգրկված սաների համար` անվճար
6. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել 500 դրամ
7. Թեթև աթլետիկայի մարզաձևեր անվճար
8. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում:
9. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ` բնակչության առանձին խմբերի համար`
ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ
բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ
գ. Հաշմանդամ երեխաներ
դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ
10. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին:
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը:
11. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ:
12. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 91-Ն որոշումը: