Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 551 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ համայնքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 40 շենքի ճակատային մասում Հայկական ՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Արշավիր Միխայելի Բաբայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու նախաձեռնությանը: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |