Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի մարտի 20-ի <<Կապանի վթարային-վերանորոգման ծառայություն>> համայնքային բյուջետային հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, <<Կապանի կոմունալ ծառայություն>> համայնքային բյուջետային հիմնարկի կանոնադրությունը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 13-Ա որոշման 3-րդ կետով հաստատված <<Կապանի կոմունալ ծառայություն>> համայնքային բյուջետային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 2 հավելվածի աղյուսակում` 1. 33-րդ, 34-րդ և 35-րդ տողերի <<դրույքաչափը>> սյունակում <<47000>> թիվը փոխարինել <<59600>> թվով: 2. <<Ընդամենը տողի <<դրույքաչափը>> սյունակում <<9929000>> թիվը փոխարինել <<10151200>> թվով: |