Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետի, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով Զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից ներկայացված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող ք. Կապան, Ռ. Մինասյան փողոց, թիվ 4 հասցեում գտնվող շենքից 203,5 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը հինգ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 200 /երկու հարյուր/ դրամ վարձավճար՝ ընդամենը 40700 /քառասուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: |