Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822, 2014 թվականի դեկտեմբերի 04-ի «Գույք ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և բնակելի տարածքներ նվիրաբերելու մասին» թիվ 1456-Ն որոշումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 20-ի վճիռը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 5 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել արտոնություն գույքահարկի գծով ներքոհիշյալ քաղաքացիների համար համապատասխանաբար.
1) Սլավա Ադամյանին, հասցեն՝ ք. Աբովյան, 4-րդ փող. 9ա, սոց. քարտ N 2004530405, ք. Կապան Ռ. Մինասյան 3 հասցեում գտնվող շինության համար, 369 401 /երեք հարյուր վաթսունինը հազար չորս հարյուր մեկ/ դրամի չափով:
2) Նազիկ Հարությունյանին, հասցեն՝ ք. Կապան, Ձորք թաղ., 10/9, սոց. քարտ N 5114610201, Կապան համայնքում հաշվառված ՎԱԶ-2106 մակնիշի 51 LS 002 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի համար, 91 240 /իննսունմեկ հազար երկու հարյուր քառասուն/ դրամի չափով և ԳԱԶ-3102-581 մակնիշի 51 SU 005 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի համար, 373 389 /երեք հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր ութսունինը/ դրամի չափով:
3) Գևորգ Խաչիկյանին, հասցեն՝ ք. Կապան, Շինարարների 14/38, սոց. քարտ N 3112720083, Կապան համայնքում հաշվառված Մերսեդես Բենց-E420 մակնիշի 20 OU 641 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի համար, 375 388 /երեք հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր ութսունութ/ դրամի չափով:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: