Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 78-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Աշխատավարձի փոփոխության հաշվարկը կատարել 2015 թվակնաի հուլիսի 1-ից: |