Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը և հաշվի առնելով հանրային քննարկման 27․11․2024թ․ արձանագրությունը և Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է 1․ Տալ նախնական համաձայնություն Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության կողմից Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի «Բարգուշատի անդեզիտներ» հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրականացնելու գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|