Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության ___ կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով Դավիթ Դավթյանին պատկանող ավտոտնակի սպասարկման հողամասը ընդլայնելու նպատակով Շահումյան փողոցի թիվ 9/5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.002 հա հողամասը /ծածկագիր 09-001-0511-0184/ ուղղակի վաճառքի միջոցով 24840.0 (քսանչորս հազար ութ հարյուր քառասուն) դրամով օտարել Դավիթ Դավթյանին: 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |