Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության _____ կողմ, դեմ, ____ ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 28-ի <<Կապանի քաղաքային համայնքի 2013 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 107-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները` 1. 2-րդ կետի` Համայնքի բյուջեի եկամուտները թիվ 1 հավելվածում‚ համաձայն հավելված 1-ի: 2. 3-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 3. 4-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի: 4. 7-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 4-ի: |