2012 թվականի N_ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ.1. Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել 4000 դրամ: 2. Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների` 1) դաշնամուրային 2500 դրամ 2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2000 դրամ 3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/ 1600 դրամ 4) երգեցողության 1600 դրամ 5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր անվճար 3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում 1600 դրամ 4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում 1600 դրամ 5. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել` 500 դրամ 6. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել 500 դրամ 7. Թեթև աթլետիկայի մարզաձևեր անվճար 8. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում: 9. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ` բնակչության առանձին խմբերի համար` ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ գ. Հաշմանդամ երեխաներ դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ 10. Թույլատրել համայնքի ղեկավարին` 1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին: 2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը: 11. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ: 12. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 27-ի <<Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 153-Ն որոշումը:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|