<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 19,1-րդ կետեր, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի <<դ>> և <<ե>> ենթակետեր, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք. 1) Կենցաղային աղբի համար` ա. ըստ հաշվառված անձանց քանակի (համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող) և /կամ/ փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 150 դրամ բ. իրավաբանական անձանց և անհատ ձեռներեց հանդիսացող վճարողների համար` ըստ օգտագործվող մակերեսների և /կամ/ գործունեության տեսակների ամսական դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2) Ոչ կենցաղային /արտադրական և շինարարական/ աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար 2000 դրամ: 3) Խոշոր եզրաչափերի աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար 3000 դրամ: 2. Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար վճարների դրույքաչափը սահմանել կոնկրետ հաշվարկված եզրաչափի աղբի քանակի համար սույն որոշման 1-ին մասի 2)-րդ և 3)-րդ կետերի դրույքաչափերով հաշվարկված աղբահանության վճարի 20 տոկոսի չափով: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրվում է նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին` աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար: 3. Աղբահանության վճար վճարող առանձին կատեգորիայի անձանց համար սահմանել արտոնություններ` 1) Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար – 100%-ի չափով 2) Բազմաշունչ /7 և ավելի/ ընտանիքների համար – 50%-ի չափով 4. Համայնքային ենթակայության հիմնարկներին և կազմակերպություններին ազատել աղբահանության վճարներից: 5. Աղբահանության վճարների հաշվարկումը, վճարման կարգը և ժամկետները, վճարի գանձումը համայնքի բյուջե, ինչպես նաև վճարման պատասխանատվությունը իրականացնել <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 6. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական տարածքում աղբահանություն կազմակերպելու համար աղբահանության վճար ու շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճար սահմանելու մասին>> թիվ 97-Ն որոշումը: |