Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության ____ կողմ, ____ դեմ, ____ ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 6-ի թիվ 5 նիստի օրակարգը.
1. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 2. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 85-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 3. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 86 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 87-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 5. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 88-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 6. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 20-ի թիվ 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 7. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 89-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 8. Համայնքի սեփականություն համարվող գույքը` Շինարարների 15/24 հասցեի բնակարանն անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին 9. Համայնքի <<Վահանավանք>> այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող, Նվեր Գինոսյանի կողմից ավել օգտագործվող 0,02536 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցումից հետո ուղղակի վաճառքի միջոցով նրան օտարելու մասին 10. Համայնքի սեփականություն հանդիսացող Բարաբաթում թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 1,01046 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին 11. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին 12. Կապան քաղաքային համայնքի ղեկավարի կողմից կազմված 2013 թվականի համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին |