<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 26)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետ. 1. Հաստատել Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. Առաջարկել Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին` Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվող փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու համար: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի փոփոխությունները Հայաստանի Հանարպետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ընդունելուց հետո: 4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 89-Ա որոշումը: |