Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը՝
1) Գևորգ Փարսյան - Կապան համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
2) Մայա Միրզոյան – «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի քարտուղար
3) Նելլի Շահնազարյան- Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
4) Աննա Գաբրիելյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
5) Աննա Ոսկանյան – Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
6) Ռուզաննա Գալստյան - սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, հանձնաժողովի անդամ
7) Մելանյա Սահակյան - «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ
8) Սաթինե Հարությունյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ
9) Անուշ Մեժլումյան – «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության անդամ, հանձնաժողովի անդամ
2. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 6-Ա որոշումը:
|