Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան համայնքի ավագանու 2006 թվականի փետրվարի 16-ի «Համայնքի սեփականություն համարվող Ձորք թաղամասի թիվ 5 շենքի թիվ 4 երկու սենյականոց, թիվ 14 շենքի թիվ 3 չորս սենյականոց, Շահումյան փողոցի թիվ 27 շենքի թիվ 39 երեք սենյականոց, թիվ 27 շենքի թիվ 3 երկու սենյականոց, թիվ 25 շենքի թիվ 37 մեկ սենյականոց, Լեռնագործների փողոցի թիվ 25ա շենքի թիվ 24 երկու սենյականոց, թիվ 25բ շենքի թիվ 27 երեք սենյականոց, թիվ 13ա շենքի թիվ 6 երկու սենյականոց, Երկաթուղայինների փողոցի թիվ 7 շենքի թիվ 17 երկու սենյականոց, թիվ 9 շենքի թիվ 12 չորս սենյականոց, թիվ 15 շենքի թիվ 24 մեկ սենյականոց, Հալիձոր թաղամասի թիվ 12 շենքի թիվ 38 մեկ սենյականոց, Շինարարների փողոցի թիվ 3 շենքի թիվ 48 երկու սենյականոց, թիվ 20 շենքի թիվ 1 մեկ սենյականոց, թիվ 17 շենքի թիվ 12 մեկ սենյականոց, թիվ 13 շենքի թիվ 2 երկու սենյականոց, Բաղաբերդ թաղամասի թիվ 8 շենքի թիվ 65 երկու սենյականոց, թիվ 10 շենքի թիվ 47 երեք սենյականոց, թիվ 9 շենքի թիվ 22 հինգ սենյականոց, թիվ 12 շենքի թիվ 14 չորս սենյականոց, թիվ 2ա շենքի թիվ 41 երեք սենյականոց, թիվ 1ա շենքի թիվ 3 երկու սենյականոց, թիվ 1 շենքի թիվ 46 մեկ սենյականոց և Մ. Պապյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 3 երկու սենյականոց, թիվ 4 շենքի թիվ 3 երկու սենյականոց բնակարանները անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու համաձայնություն տալու մասին» թիվ 12-Ա որոշման վերնագրում և տեքստում «Մ. Պապյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 3 երկու սենյականոց» բառերը փոխարինել «Մ. Պապյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 2 երկու սենյականոց» բառերով: |