Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Մելանյա Նազարեթյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Մելանյա Գառնիկի Նազարեթյանին պատկանող համայնքի Կապան քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող 0․06 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Վաչագան թաղամաս, թիվ 303 հողամաս։