<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված. 1. Համայնքային բյուջետային հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանել հետևյալ վճարները. 1) <<Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> ՀԲՀ-ում` ա. զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանել 50-100 դրամ բ. բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում: 2) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեք սահմանել` ա. ցերեկային` ժամը 12:00-ից մինչև 16:00 200 դրամ բ. երեկոյան` ժամը 16:00-ից հետո 1000 դրամ 2. Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը` 1) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ում` յուրաքանչյուր համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման համար` ա. մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 75000 դրամ բ. կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 15000 դրամ <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ում` համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման համար դահլիճները օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել զեղչ` վճարի 50%-ի չափով: գ. համայնքային ենթակայության կազմակերպությունների համար` անվճար 2) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ի դահլիճները հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ: 3) մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ: 3. Թույլատրել համայնքի ղեկավարին` հաստատել մատուցվող ծառայությունների ցանկը և վճարի չափը` ըստ տեսակների, սույն որոշմամբ նախատեսված սահմաններում: 4. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի <<Կապան համայնքում բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների վճարների սահմանելու մասին>> թիվ 89-Ն որոշումը:
|