Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Մյասնիկ Մարությանի դիմումը․ ո ր ո շ ու մ ե մ․
1․ Սեփականության իրավունքով Մյասնիկ Սերոբի Մարությանին պատկանող համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 22/10 և Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 22/15 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե․
Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 22/10, 22/15։
2․ Վերոնշյալ գույքային միավորին տրամադրել նոր հասցե․ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 22/10 ավտոտնակ։