Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ կետով, հիմք ընդունելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապանի քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 143-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները` 1) Որոշման 2-րդ կետի` «Համայնքի բյուջեի եկամուտները» թիվ 1 հավելվածում‚ համաձայն հավելված 1-ի: 2) Որոշման 3-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման» թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 3) Որոշման 4-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման» թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի: 4) Որոշման 7-րդ կետի` «Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման» թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 4-ի: |