<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մաս.Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապան քաղաքային համայնքի ենթակայության բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 88-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման 1-ին կետի 3)-րդ ենթակետով հաստատված <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 3 հավելվածի աղյուսակում.
1) 5-րդ, 8-րդ, 9.4-րդ, 10.1-10.2-րդ, 106-10.7-րդ, 11.2-րդ, 12.2-րդ, 12.5-րդ, 14-26-րդ տողերի <<դրույքաչափը>> սյունակում <<45000>> թիվը փոխարինել <<47000>> թվով:
2) ընդամենը տողի <<դրույքաչափը>> սյունակում <<2772000>> թիվը փոխարինել <<2848000>> թվով:
2. Որոշման 1-ին կետի 4)-րդ ենթակետով հաստատված <<Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> ՀԲՀ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը>> N 4 հավելվածի աղյուսակում.
1) 3-րդ, 4.2-4.4-րդ, 5-րդ, 6.1-6.6-րդ տողերի <<դրույքաչափը>> սյունակում <<45000>> թիվը փոխարինել <<47000>> թվով:
2) ընդամենը տողի <<դրույքաչափը>> սյունակում <<1077000>> թիվը փոխարինել <<1117000>> թվով: