Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20/-րդ կետով, համաձայն Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության ____կողմ,____ դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է 1.Համայնքի <<Վահանավանք>> այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նվեր Գինոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.02536 հա հողամասը /ծածկագիր 09-001-0023-011/ ճանաչել համայնքային սեփականություն: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 133900.0 /մեկ հարյուր երեսուներեք հազար ինը հարյուր/ դրամ կադաստրային արժեքով: 3.Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Նվեր Գինոսյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |