Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, —— ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 133-Ա որոշման 3-րդ կետով հաստատված «Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի: |