Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 34)-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 10.2)-րդ կետով և 33.1-րդ հոդվածի դրույթներով հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի բնակիչների, համայնքի տարածքում գործող հասարակական միավորումների մասնակցությունը համայնքային քաղաքականության մշակման և իրականացման գործում ապահովելու նպատակով Կապան համայնքում համայնքի ղեկավարին կից ստեղծել հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմինները՝ ա/ Հանրային խորհուրդ բ/ Գեղարվեստական խորհուրդ գ/ Երիտասարդական խորհուրդ: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին. ա/ Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինները ձևավորել համաձայն սույն որոշման հավելվածով սահմանված կարգի: բ/ Հաստատել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը: գ/ Աշխատանքային խմբերի միջոցով մշակել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կանոնադրությունները և հաստատել դրանք: |