Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու մասին» թիվ 103-Ա որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 012.02.2020թ. N2 հաշվետվությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 4/7 հասցեում գտնվող 16,6 քմ մակերեսով տարածքը 0.0018 հեկտար մակերեսով սպասարկման հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10022020-09-0033) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Աղվան Առաքելյանին և Աննա Մաթևոսյանին 379000 (երեք հարյուր յոթանասունինը հազար) դրամ արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի ուղղակի վաճառքի կազմակերպումը և իրականացումը։
|