Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 7 նիստի օրակարգը.
1.Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.Համայնքի սեփականություն համարվող գույքի 2016թ գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
3.Կապան քաղաքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4.Կապան համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
5.Կապան քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
6.Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
7.Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
8.Անշարժ գույքի՝ տարածքի վարձակալության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի՝ վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերի շրջանակներում գոյացած պարտավորությունները ներելու մասին
9.Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի, թիվ 32 բնակարանն անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
10.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/82/2/1/1 հասցեում գտնվող 43,3 քառ.մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
11.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/82/2/2 հասցեում գտնվող 30,2 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
12.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/82/3 հասցեում գտնվող 25,9 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
13.Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի թիվ 8/60 հասցեում գտնվող 14,05 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
14.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 3/39 հասցեում գտնվող 7,6 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
15.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի թիվ 1/73 հասցեում գտնվող 1,8 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
16.Կապան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և Կավարտ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի 0,2 հա հողամասը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նշանակության «կապի» գործառնական նշանակության հողամասի փոխադրելու մասին
17.Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան ՀՈԱԿ-ը վերակազմակերպման եղանակով Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ին միացնելու, Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ի կանոնադրությունը` նոր խմբագրությամբ և աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին |