Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման գ) ենթակետը, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին» թիվ 95-Ն որոշումները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող, «Լեռնագործ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.01 հա հողամասը /ծածկագիր 09-001-1473-001/՝ ավտոկայանատեղի կազմակերպելու նպատակով՝ առանց կառուցապատման իրավունքի վարձակալությամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել հրապարակային սակարկություններով` մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 83280.0 (ութսուներեք հարյուր երկու հարյուր ութսուն) դրամ: 2. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |