Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և  34-րդ հոդվածով, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. «Կապան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 142-Ն որոշման Հավելված 4-ը լրացնել 6․ կետով, հետևյալ բովանդակությամբ․

 <<6․ <<Կապանի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվելու համար․

1)Գյուղատնտեսական    աշխատանքների        1 հա-ի համար՝

ա․ Կոմբայնով հացահատիկահավաք– 10 000 դրամ և 20 լ դիզ․ վառելիք, 

բ․ Շարքացանով սերմերի ցանում – 5000 դրամ և 15 լ դիզ․ վառելիք, 

գ․ Սկավառակավոր կախովի տափանով հարթում-հավասարեցում,

կոշտերի մանրացում– 5000 դրամ և 20 լ դիզ․ վառելիք, 

դ․ Գութանով վարում – 10000 դրամ և 30 լ դիզ վառելիք,

ե․ Կուլտիվատորով հողի փխրեցում, մոլախոտերի ոչնչացում, 

պարարտացում – 5000 դրամ և 10 լ դիզ․ վառելիք,

զ․ Պարարտանյութի ցրիչով պարարտանյութի ցրում – 3000 դրամ և 10 լ դիզ վառելիք, 

2)Այլ աշխատանքների համար՝

ա․ Մինի ամբարձիչ (CAT246D3) – 1 ժամի համար- 10 000 դրամ, 

բ․ Ինքնաթափ մեքենա MAЗ-551626-580-050 -  100 կմ – 40 000 դրամ,

գ․ Գրեյդեր SHANTUI SG18-3 – 1 ժամի համար  - 15 000 դրամ,

դ․ Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CASE-57OST – 1 ժամի համար- 15000 դրամ>>։

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner