Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԹՎՈՎ 2 ԶԻԼ ԿՈ-449-10 ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածով և հաշվի առնելով «ՋԻ ԷՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության 23.02.2022թ. N 22-0413 և N 22-0383 եզրակացությունները և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

 1. «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի սեփականություն հանդիսացող գույքը՝ 2 /երկու/ ԶԻԼ ԿՈ-449-10 աղբատար մեքենաները (հաշվառման համարանիշները՝ 418 AS 61 և 417 AS 61)  դուրս գրել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հաշվեկշռից:

2. Մեքենաների վրա առկա պիտանի և սարքին պահեստամասերը ապամոնտաժել և օգտագործել «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի շահագործվող մեքենաների վրա:

3. «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի գույքագրման  փաստաթղթերում և ամփոփագրում կատարել համապատասխան փոփոխություններ:

4. «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.97 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner