Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 04-Ի N 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  28-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով,  34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 36-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 08․04․2021թ․ Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 515-Ն որոշումը և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում է.

1․ Հաստատել Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն հետևյալ հավելվածների՝ 

1)Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 1 ,

2)Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 2,

3)Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 3,  

4)Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 4,

5)Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 5,

6)Կապանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 6,

7)Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 7,

8)Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 8,

9)Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 9,

10) Կապանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 10,

11)Կապանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ հավելված 11,

12) Սյունիքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը  վերանվանել Կապանի Սյունիք նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 12,

13) Արծվանիկի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել  Կապանի Արծվանիկ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել  հաստատության  կանոնադրությունը՝ հավելված 13,

14)Դավիթբեկի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել Կապանի Դավիթ Բեկ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 14,

15)Ծավի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը վերանվանել Կապանի Ծավ նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ և հաստատել հաստատության կանոնադրությունը՝ հավելված 15։

2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 04-ի Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> թվով 12 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմագրությամբ հաստատելու մասին N 47-Ա որոշումը։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.29 Կբ)
(372.96 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner