Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 7 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, Կապան համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 9-ի թիվ 7  արտահերթ  նիստի օրակարգը.

 

1․ Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2022 թվականի ծրագիրը հաստատելու մասին

2․ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի բաղադրիչ երկուսի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու  մասին

3․ Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 127-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

4․ Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի  N 128-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

5․ Կապան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ  17-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

6․ Կապան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու մասին

7․ Կապան համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին

8․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 18 շենքի թիվ 1  բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

9․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Ներքին Հանդ բնակավայրի  2-րդ փողոցի թիվ 16 շենքի թիվ 3 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

10․ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Արծվանիկ բնակավայրի  Վ․ Սահակյան փողոցի թիվ 23/1 շենքի թիվ 4  բնակելի տունը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

11․ Համայնքի սեփականություն հանդիսացող պաշարը՝ 245530 կգ ցորենը օտարելու մասին

12․ Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին

13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին

14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին

15․ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում (Արծվանիկ բնակավայր) գտնվող  հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս հատկացնելու մասին

16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Խոտանան բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակության  փոփոխության մասին

17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին

18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի  ավագանու  2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 134-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

20․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան հրապարակ թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը  ուղղակի վաճառքի միջոցով Արշակ Հարությունյանին և Արմինե Համբարձումյանին օտարելու մասին

21․ Համայնքի Կապան  քաղաքի Վաչագան թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով  օգտագործման տրամադրելու  մասին

22․ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.7 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

 23․ Կապան  համայնքի Կապան քաղաքի Աշոտավան թաղամասի  թիվ 100 հասցեում  գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասը  աճուրդային կարգով  օտարելու  մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.05 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner