Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.2)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին որոշում է.

1. Կապան համայնքի Չափնի և Ըրկենանց բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Սևաքար բնակավայրի վարչական ղեկավար Արման Մարտիրոսի Դավթյանին: 

2. Կապան համայնքի Խդրանց բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Գառնիկի Սահակյանին:   

3. Կապան համայնքի Շիշկերտ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Ծավ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ստեփանի Զաքարյանին:      

4. Կապան համայնքի Գոմարան բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Գեղանուշ բնակավայրի վարչական ղեկավար Ժիրայր Գառնիկի Զախարյանին:      

5. Կապան համայնքի Դիցմայրի, Բարգուշատ, Սզնակ և Խոր Ձոր բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Սյունիք բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Շախնազարի Հարությունյանին:      

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:             

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.74 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner