Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 5.5259 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի  2021 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 2/փ-279 դրական եզրակացությունը  և Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրերի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,5259 հա վարելահողը (կադաստրային ծածկագրեր 09-082-0556-0005-ում 3,0 հա և 09-082-0552-0001-ում 2,5259 հա) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա,  «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակությամբ:

2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner