 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2024 թվականի N 970-Ա
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՇՈՏ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԳՈՒՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Աշոտ Վարդանյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Աշոտ Վոլոդյայի Վարդանյանին պատկանող Կապան համայնքի Բարգուշատ գյուղում գտնվող 0․2549 հա հողամասը, 149․2 քառ․ մ մակերեսով բնակելի տունը և 131 քառ․ մ մակերեսով անասնաշենքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք գյուղ Սյունիք գյուղ Բարգուշատ 5 բնակելի տուն) և տրամադրել նոր հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Բարգուշատ, 1-ին փողոց, թիվ 5/1 բնակելի տուն։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2024թ. հունիսի 14
ք. Կապան