Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2024 թվականի   N 974-Ա

  2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ N 68 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 131 կետը, որոշում եմ         

       

   1․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի կողմից Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 6 հասցեում պահեստ կառուցելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին /հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք․ Քաջարան, 3309, Լեռնագործների փողոց-18/  2022 թվականի օգոստոսի 26-ին տրված    N 68 շինարարության թույլտվությունը։                                                                                                                     

   2․ Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կ․Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար։

     3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջը պատշաճ եղանակով հանձնելու հաջորդ օրը։

         

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. հունիսի  14
        
ք. Կապան