 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2024 թվականի N 1106-Ա
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱԼԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՍԻԼՎԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՃԱՆԱՆ (ԽԱԼԱՋ) ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Ալբերտ Մարգարյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Ալբերտ Մարգարյանին և Սիլվա Պողոսյանին պատկանող Կապան համայնքի Աճանան (Խալաջ) գյուղում գտնվող գույքը և 0.2163 հա հողամասին, 141.5 քառ․ մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Աճանան, 1-ին փողոց, թիվ 5։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
2024թ. հուլիսի 12
ք. Կապան