Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024 թվականի   N 1111-Ա

 ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ 0.00169 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱ ԲԱԲԿԵՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Իրա Ստեփանյանի դիմումը. որոշում եմ                      

 

1.Համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 16/19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Իրա Բաբկենի Ստեփանյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 16.9 քառ.մ արտաքին /13 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակը  0.00169 հա  սպասարկման հողամասով` 154650 /մեկ հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր հիսուն/ դրամով (16.9x10000x0.2316=39150 դրամ ավտոտնակի,  16.9x6834.3=115500 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Իրա Բաբկենի Ստեփանյանին /ծնված 12.08.1947թ./:

2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. հուլիսի  12
 
ք. Կապան