Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024 թվականի   N 1109-Ա

  ՍԱՄՎԵԼ ԺՈՐԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՆՁԱՎԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ /ԱՎՏՈԳԱՐԱԺԻ/, ԾԱԾԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով  ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ    698-Ն որոշման 2-րդ հավելվածի       42-րդ կետը, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 31.07.2023 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը և հաշվի առնելով  Սամվել Խաչատրյանի դիմումը.   ո ր ո շ ու մ ե մ

 

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Տանձավեր բնակավայրի 9-րդ փողոցի թիվ 5 հացեում  գտնվող Սամվել Ժորայի Խաչատրյանին պատկանող ավտոտնակի, ծածկի սպասարկման  0.28231 հա Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված` սեփականության իրավունքով չփոխանցվող  հողերի կազմում չընդգրկված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ Սամվել Ժորայի Խաչատրյանի օգտագործման իրավունքը։ 

2.Համայնքի կադաստրային քարտեզում 09-098-0010-0010 կադաստրային ծածկագրով  0.28231 հա  սխալ նշված հողամասի «բնակավայրերի» նպատակային նշանակությունը և «այլ հողեր» գործառնական նշանակությունը պետք է ուղղել և համապատասխանեցնել քաղաքացուն պատկանող շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության  «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ։ 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

 

 

2024թ. հուլիսի  12
 
ք. Կապան