|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2014 թվականի N 15-Ն |
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապանի քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 143-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները` 1) Որոշման 2-րդ կետի` <<Համայնքի բյուջեի եկամուտները>> թիվ 1 հավելվածում‚ համաձայն հավելված 1-ի: 2) Որոշման 3-րդ կետի` <<Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման>> թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 3) Որոշման 4-րդ կետի` <<Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման>> թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի: 4) Որոշման 7-րդ կետի` <<Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման>> թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 4-ի:
|
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
Voroshum |
|
havelvats |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|