|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2016 թվականի N 5-Ա |
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԲԱՐԱԲԱԹՈՒՄ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 65/1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑՈՒ ՓՈԽԱՆՑՎԱԾ 0,11141 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, Բարաբաթում թաղամասի թիվ 65/1/1 հասցեում գտնվող, որպես սեփականություն «անհայտ» քաղաքացու փոխանցված 0,11141 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: 2.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |
Կողմ -8 ԱԹԱՋԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|