|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 օգոստոսի 2015 թվականի N 49-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 18/39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 36.3 ՔԱՌ.Մ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման N 121 Գ հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 18/39 հասցեում գտնվող 36.3 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10062015-09-0014/ օտարել հրապարակային սակարկություններով, մեկնարկային գին սահմանելով 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -9 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|