Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 6-ի թիվ 5 նիստի օրակարգը.
Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
1. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 85-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 86 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 87-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
4. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 88-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 20-ի թիվ 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
6. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 89-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
7. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Շինարարների փողոցի թիվ 15 շենքի, թիվ 24 հասցեի բնակարանն անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
8. <<Վահանավանք>> այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի թիվ 1/1 հասցեում գտնվող, Նվեր Գինոսյանի կողմից ավել օգտագործվող 0,02536 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցումից հետո ուղղակի վաճառքի միջոցով նրան օտարելու մասին
9. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Բարաբաթում թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 1,01046 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին
10. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
11. Կապան քաղաքային համայնքի 2013 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին