Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Համայնքային բյուջետային հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանել հետևյալ վճարները.
1)Կապան քաղաքի մանկական զբոսայգի ՀՈԱԿ-ում`
ա. զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանել 50-100 դրամ
բ. բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում:
2) Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեք սահմանել`
ա. ցերեկային` ժամը 12:00-ից մինչև 16:00 200 դրամ
բ. երեկոյան` ժամը 16:00-ից հետո 1000 դրամ
2.Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը`
1)Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում` յուրաքանչյուր համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման համար`
ա. մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 75000 դրամ
բ. կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 15000 դրամ
Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում` համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման համար դահլիճները օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել զեղչ` վճարի 50%-ի չափով:
գ. համայնքային ենթակայության կազմակերպությունների համար`անվճար
2)Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճները հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ:
3)մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին` հաստատել մատուցվող ծառայությունների ցանկը և վճարի չափը` ըստ տեսակների, սույն որոշմամբ նախատեսված սահմաններում:
4.Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների վճարներ սահմանելու մասին» թիվ 139-Ն որոշումը: