|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 ապրիլի 2013 թվականի N 40-Ա |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի <<Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> թիվ 551 որոշում, քննարկելով քաղաքացի Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությունը.1. Համաձայնություն տալ 1915թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնելու նպատակով համայնքի տարածքում հուշարձանի իրականացման վերաբերյալ նախաձեռնությանը: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |
Կողմ -10 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|