<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետո, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված.
1. Համայնքային բյուջետային հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանել հետևյալ վճարները.
1) <<Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> ՀԲՀ-ում`
ա. զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանել 50-100 դրամ
բ. բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում:
2) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեք սահմանել`
ա. ցերեկային` ժամը 12:00-ից մինչև 16:00 200 դրամ
բ. երեկոյան` ժամը 16:00-ից հետո 1000 դրամ
2. Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը`
1) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ում` յուրաքանչյուր համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման համար`
ա. մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 75000 դրամ
բ. կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 15000 դրամ
<<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ում` համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման համար դահլիճները օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել զեղչ` վճարի 50%-ի չափով:
գ. համայնքային ենթակայության կազմակերպությունների համար` անվճար
2) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ի դահլիճները հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ:
3) մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին` հաստատել մատուցվող ծառայությունների ցանկը և վճարի չափը` ըստ տեսակների, սույն որոշմամբ նախատեսված սահմաններում:
4. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների վճարներ սահմանելու մասին>> թիվ 92-Ն որոշումը: