|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2014 թվականի N 17-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 34)-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 10.2)-րդ կետով և 33.1-րդ հոդվածի դրույթներով հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի բնակիչների, համայնքի տարածքում գործող հասարակական միավորումների մասնակցությունը համայնքային քաղաքականության մշակման և իրականացման գործում ապահովելու նպատակով Կապան համայնքում համայնքի ղեկավարին կից ստեղծել հասարակական կարգով գործող հետևյալ խորհրդակցական մարմինները՝ ա/ Հանրային խորհուրդ բ/ Գեղարվեստական խորհուրդ գ/ Երիտասարդական խորհուրդ: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին. ա/ Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինները ձևավորել համաձայն սույն որոշման հավելվածով սահմանված կարգի: բ/ Հաստատել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմը: գ/ Աշխատանքային խմբերի միջոցով մշակել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կանոնադրությունները և հաստատել դրանք: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
KARG |
|
Voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|