|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2013 թվականի N 133-Ա |
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14)-րդ և 26)-րդ կետեր, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդված, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը` <<Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին: 2. Հաստատել <<Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի: 3. Հաստատաել <<Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն>> ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -7 ԱԹԱՋԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -3 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Ձեռնպահ -1 ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|