Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներով և հաշվի առնելով քաղաքացի Միրո Վանուշի Բարսամյանի դիմումը, որպես Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ որոշում եմ՝
ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի Ներքին Շիշկերտ թաղամասի 3-րդփողոց շենք 50, բնակարան 14 հասցեի բնակիչ Քնարիկ Վանուշի Բարսամյանին /ծնվ. 14.03.1982թ., անձն․ AS 0233599, տրված 18.06.2018թ. 041-ի կողմից/ նշանակել իր եղբոր երեխաների՝ Ռոզա Միրոյի Բարսամյանի /ծնվ․ 30․10․2012թ․, ծննդյան վկայական ԱԲ 230079, տրված 02․11․2012թ․/ և Վանիկ Միրոյի Բարսամյանի /ծնվ․ 17․07․2014թ․, ծննդյան վկայական ԱԲ 328994, տրված 18․07․2014թ․/ նկատմամբ խնամակալ: