|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2016 թվականի N 7-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ՝ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻՑ 203.5 ՔԱՌ.Մ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետի, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով Զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից ներկայացված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող ք. Կապան, Ռ. Մինասյան փողոց, թիվ 4 հասցեում գտնվող շենքից 203,5 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը հինգ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 200 /երկու հարյուր/ դրամ վարձավճար՝ ընդամենը 40700 /քառասուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: |
Կողմ -8 ԱԹԱՋԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|