Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 76-րդ, 81-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի և քաղաքացի Գագիկ Համլետի Խաչատրյանի միջև համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 03-ի N 702-Ա որոշման հիման վրա 2019 թվականի մայիսի 29-ին կնքված՝ քաղաք Կապան, Գ․Նժդեհի հրապարակ, թիվ 1/3 հասցեում գտնվող 0,00053 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1460-0003) կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 2 (երկու) տարով՝ մինչև 2023 թվականի մայիսի 29-ը։
2․ Գագիկ Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2019 թվականի մայիսի 29-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
3․ Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են կառուցապատման իրավունք ունեցող անձի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։